Հասարակություն

Վերապրող.Եպրաքսիա տատիկի գաղթի ճանապարհը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Գևորգյան Եպրաքսյան, օրիորդական ազգանունը Բարսեղյան, ապրում է Արմավիր քաղաքում, ցեղասպանության վերապրածներից է, մեծացել է Գյումրու ամերիկյան որբանոցում: Տատիկի եղբայրներից կրտսերին որբանոցից  տեղափոխել են Ամերիկա, ում մինչև հիմա էլ փմտրում են: Եպրաքսյա տատիկին տրված սովետական անձնագրով  օրերս նշել է իր 100 ամյակը, սակայն  իրականում տարիքն ավելին է:

Գրեթե մեկ  դար առաջ  Արևմտյան Հայաստանում ցեղասպանության  վերապրածներից  եզակի մարդիկ են կենդանի, որոնց դեմքի խորշոմներում անջնջելի հուշ է դաջված, աչքերում` արյան ծովի արտացոլանք, իսկ  հոգիներում ` շարունակական  սուգ: Ցեղասպանության վերապրածների օրորոցային երգերը էրգրի, հայրենիքի, կորցրած հարազատների մասին է, մանկանը պատմվող հեքիաթները` նույնպես, զրույցներն էլ ` հիշողություններն են: Կենդանի մնացածները 100 և ավելի տարեկան են:

Տատիկի 100 ամյակը վաղուց է լրացել, սակայն գաղթից հետո նրան նոր անձնագիր է տրվել, ըստ որի նա 1914թ-ի մարտի 21-ի ծնունդ է և  օրերս նշել է  իր 100 ամյակը:

Ղարսից Եպրաքսյա տատիկի հարազատները գաղթել են ավելի ուշ, նրա հիշողություններում ինքը 7-8 տարեկան է եղել,  ավագ եղբայրներն  իրենից մի քանի տարով մեծ էին, Երիտթուրքերի իրականացրած կոտորածից փախել են ամեն ինչ թողնելով, մեծերը ոտքով, իրենց` սայլի վրա նստեցրած: Տատիկի հորը թուրքերն են սպանել, մայրը մահացել է գաղթի ճանապարհին: Ղարսից Արազով անցել ու հասել են Գյումրի, որտեղ էլ իրեն և մի եղբորը  հանձնել են  ամերիկյան որբանոց, իսկ մյուս եղբորը որդեգրել են: Ամերիկյան որբանոցում տատիկը մատների վրա թվարկելով պատմում է իր սովորածը` անգլերեն, ռուսերեն, հայերեն:

Ամերիկիյան որբանոցից իր դաստիրակ-ուսուցիչների անուներն է հիշում և արտասանում անգլերեն իր իմացած բառերից:

Ամերիկյան որբանոցից  Եպրաքսյա տատիկի ավագ եղբորը տեղափոխում են Ամերիկա, իսկ իրեն տարիներ անց հորաքույրն է գտնում և տանում իր մոր: Տատիկը լավ է հիշում այդ ուրախալի պահը, որ գտել էր հորաքրոջը և որբանոցից տեղափոխվում:

Որբանոցից  հետո Եպրաքսյա տատիկը  1929 թվականին  ամուսնանում է և 9 երեխա ունենում: Տատիկը եղեռնից պատառիկներ է հիշում, սակայն կսկիծը թույլ չէր տալիս պատմել, քանի, որ  նա կրկին վերապրում էր ու արտասվում: Ամերիկա տարած եղբորը նա այդպես էլ չգտավ : Եղբոր որոնումներին օգնել են զավակները, գրավոր ներկայացնելով տարբեր ատյաններ, սակայն արձագանք չի եղել:  Որբանոցում ապրած տարիներին Եպրաքսյա տատիկը կրել է Բարսեղյան ազգանունը, իսկ կորած եղբայրը Եղիկ  Գրիգորի Բարսեղյանն է: Տատիկն ու իր հարազատները մինչև օրս փորձում են գտնել իրենց հարազատներին:

Back to top button