Սպորտ

«Սպիտակ գառան երազը». զոհաբերության գնացող գառնուկի ցավը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Արև ֆիլմ ստուդիան» առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացնում ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմը: Այսօր ողջ օրվա ընթացքում տեղի կունենա ֆիլմի  ինտերնետային  ցուցադրությունը։ Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ սպիտակ գառը, որն այսօր  զոհաբերության տարված մի ողջ ժողովրդի խորհրդանիշ է: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին, նույն թվականին այն ներկայացվել է «Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնում: 

«Սպիտակ գառան երազը» ֆիլմի 14 րոպեների մեջ  ռեժիսոր Հրանտ Վարդանյանը  փորձել է խտացնել համամարդկային ամենատարբեր արժեքներ: Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ զոհաբերության տարվող սպիտակ գառնուկը, որի ցավն ու բողոքը հասկանալի են առանց թարգմանության, առանց ավելորդ մեկնաբանությունների:  Գրոտեսկային ֆարս ժանրում բարձրացվում են ցավոտ խնդիրներ՝ առանց ավելորդ պաթետիզմի, նուրբ հումորով, թվում է՝ ամեն ինչ տեղին է,  ամեն ինչ՝ ասված, ամեն ինչ՝ հասկանալի, բայց  տողատակում միշտ էլ կա մի բան, որի մասին ցանկալի է լսել հեղինակից:

«Գրոտեսկային տրագիֆարս. սա ժանրային այն ձևաչափն է, որի մեջ ստեղծվեց «Սպիտակ գառան երազը»։ Գաղափարը ծնվել է ակնթարթորեն, պարզապես մտքովս անցավ՝ գառանը մորթելու ժամանակ հանկարծ ինչ- որ բան է պատահում ու շտապ օգնության մեքենան նրան կիսամորթ վիճակում տեղափոխում է հիվանդանոց: Ցանկություն առաջացավ գառան աչքերով նայել իրականությանը, զոհաբերություն ասվածին: Զոհաբերությունն ընդունելի է, երբ գնում ես դրան կամովին, գիտակցաբար, հանուն ինչ որ բանի, բայց  պարտադրված զոհաբերությունը դա ճորտացումն է, մարդուն նսեմացնելու, ստրկացնելու ցանկությունը, ինչն ինձ համար անընդունելի է և դրա համար որևէ արդարացում չեմ կարող գտնել: Բայց դա բնորոշ է մարդկությանը  և ցավալին այն է, որ զոհաբերում են հատկապես լավագույններին, ամենասպիտակին, ամենամաքուրին, ամենագեղեցիկին, ինչպես բազմաթիվ կրոններում»,- «Ռադիոլուրին» ասում է ռեժիմորը։

Ֆիլմի հերոսը Բեբեն է,  սպիտակ գառը, որն անվերապահորեն վստահում էր իր հովվին, մտածում էր՝ էլ ո՞վ պիտի փրկի իրեն զոհաբերությունից, իհարկե՝ հովիվը: Բայց հովիվը, իրականում, ամենասովորական դավաճան էր, վաճառական, որը վաճառել էր Բեբեին 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանեց Հիսուսին ընդամենը 30 արծաթով: Նյութը  չէ, որ մեզ հարստացնում է, այլ այն անտեսանելին, անըմբռնելին ու անծայրածիրը, որը կոչվում է ոգի», ինչին հավատում է Հրանտ Վարդանյանը:

Նա նաեւ հավատում է, որ պարզ, մաքուր ու անբիծ բեբեներն իրականում քիչ չեն աշխարհում: Այդ տեսակը շատ ավելին է, քան մենք կարծում ենք, պարզապես լավ տեսակն այսօր ավելի հազվադեպ է ջրի երեսին հայտնվու։ Ռեժիսորի ֆիլմում մեծ ցավ կա, բայց դրա մասին  խոսում է առանց պաթետիզմի, անգամ՝ հումորով, որովհետև «սադիզմի այդ դրսևորումը ես չեմ հասկանում,  երբ վերհանելով ցավը արվեստագետն այն  թողնում է հանդիսատեսի մեջ ու դրանից բավականություն   ստանում»,-ասում է Հրանտ Վարդանյանը

«Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմն այսօր ողջ օրվա ընթացքում հասանելի կլինի համացանցում: Ֆիլմի հերոսը՝ Բեբեն  այսօր մի ողջ ժողովրդի  խորհրդանիշ է ՝ մեծ աշխարհի խարդավանքների ու թուրքական յափաղանի զոհը, որը շարունակում է պարզ հայացքով նայել աշխարհին ու  հավատալ՝ ով պիտի փրկի իրեն  զոհաբերությունից, եթե ոչ հովիվը

«Դատապարտելովամենտեսակիոճրագործություն,ստորացում, ստրկացումևդաժանությունմարդկությաննկատմամբ, ամոթուցավեմապրում 1915թ. զոհասեղանինհայտնվածմեկուկեսմիլիոնանմեղնախնիներիսհամար, ամոթուցավեմապրումտնիցսքշվելուհամար, ամոթուցավեմապրում”Ցեղասպանություն” դաջվածքըկրելուսհամար, ամոթուցավեմապրումկեղծբարեկամիսևօտարիեռագլուխշանըանհիմնուկուրորենհավատալուսհամար, ցավեմապրումնաևբոլորնրանցհամար,ովքերարդենհարյուրտարիէլռումեն` արդարությունսլռեցնելուհամար «Ազատշինական» հայիտեսակըերբե’քչիստրկանում, երբե’քչիուրանումազատությանը»,-ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է Հրանտ Վարդանյանը:

Back to top button