Քաղաքական

«Չապաշխարող հանցագործը վտանգավոր է». ցույց Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույց, հայտնում է  «Ռուսական նորությունների ծառայություն» ռադիոկայանը։ Ցուցարարները Անկարայից պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ միջազգային հանրությունից՝ դատապարտել այն։

Նրանց ձեռքին եղել է նաեւ «Չապաշխարող հանցագործը վտանգավոր է» պաստառը։ «Հայ ժողովուրդն ուրախ է, որ Անկարան քաղաքակիրթ երկխոսության քայլեր է ձեռնարկում, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցությունը վստահություն չի ներշնչում»,- հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը։

Ակցիայի ավարտին ցուցարարները վանկակել են «Ամոթ» եւ երգել Հայաստանի Հանրարպետության օրհներգը։

Back to top button