Հասարակություն

Պատմական արդարության վերականգնման պահանջատիրության կոչով աշխարհասփյուռ հայերին միացան նաեւ Գյումրեցիները

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Ոգեկոչման, դատապարտման ու, պատմական արդարության վերականգնման պահանջատիրության կոչով աշխարհասփյուռ հայերին միացան նաեւ Գյումրեցիները, պահանջելով վերականգնել պատմական արդարությունը կոչով Գյումրեցիները Անի թաղամասի Ս.Հակոբ Մծբնեցի եկեղեցում անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողակարգ մատուցելուց հետո  1915-ը խորհրդանշող ժամը 19:15-ին հայկական դրոշներով, ջահերով ու ցուցանակներով շարժվեցին դեպի Վարդանանց հրապարակ: Ուշ երեկոյան երիտասարդները եկեղեցու բակում մոմավառություն կազմակերպեցին կազմեկով խորհրդանշական 99-ը:

Ամեն տարի այս օրերին աշխարհի տարբեր երկրներում որտեղ հայ համայնք է բնակվում կառուցվում են խաչքարեր ու հուշարձաններ, Հերթական խաչքարն ու Ծիծեռնակաբերդի հուշարձանի մանրակերտը վիրահայերը բացեցին ու օծեցին Դամալայում ծնունդով դամալացի, Սոչիում ապրող գործարար Ներսես Գրիգորյանի միջոցներով:

Ախալքալակի ու Ախալցխայի, հայերի ու վրացիների բարեկամության խաչմերուկ, Վրաստանի Ասպինձայի շրջանի 28 բնակավայրերից միակ հայկական գյուղը՝ Դամալան, որը շուրջ 2 դար չի կորցրել իր հայ ինքնությունն ու մշակույթը, այսօր պատմական արդարության վերականգնման ու պահանջատիրության կոչով միանում է աշխարհասփյուռ հայերին, պահանջելով վերականգնել պատմական արդարությունը:

 

Back to top button