Քաղաքական

Հիշատակի միջոցառումներ Վրաստանում եւ բողոքի ցույց Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են այսօր տեղի ունեցել Վրաստանի հայաշատ վայրերում` Ջավախքում, Բաթումիիում ու Թբիլիսիիում՞ Հավալաբարի սուրբ Էջմիածին եկեղեցու բակում օրերս տեղադրված Խաչքարի մոտ հոնգեհանգստյան կարգ է մատուցել թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ներկաները աղոթք են հնչեցել 1,5  մլն անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետ  բողոքի խաղաղ ակցիա է անցկացվել Թբիլիսիիում Թուրքիայի դեսպանատան առջև:

Ամեն տարի ապրիլի 24-ին թբիլիսահայ  Քնարիկ տատը շատերի հետ  Թուրքիայի դեսպանատան առջև է: Նա հիշում ու իր երեխաներին,  թոռներին է փոխանցում այն, ինչ իրեն պատմել է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայրը: «Ես եկել եմ ասելու, որ հայրես եղել է տասը տարեկան։ Այստեղ նա ինձ միշտ ասում էր, երբ կբացվի ճանապարհը՝ հագիդ վերջին  շորորը նույնիսկ կվաճառես, որ հասնես մեր տուն։ Նա է քո հողը, այստեղ մենք «ղոնաղ ենք»։ Նա ասում է, որ ամեն տարի գալիու է բողոքի ցույցի, մինչև Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու հատուցի:

Վիրայերը հաստատակամ են իրենց ակտիվ պայքարի հարցում։ Շուտով Էրդողանի ելույթը կվերածվի ներողության, ճանաչման ու հատուցման մասին ելույթի, ասում են։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ` մինչև Ցեղասպանության ճանաչում ու Արևմտյան Հայաստանի ստեղծում»:

«Մենք մեր հուշակոթողներն ու խաչքարները պետք է տեղադրենք Մուշում, Վանում, Էրզրումում…և հայը պետք է վերադառնա իր տուն, որպես հայրենիքի տեր ու տիրական  և ոչ թե որպես զբոսաշրջիկ, որ  գա Արարատին նայի ու մի հատ Արարատի նկար հետը տանի»,- ասում են զրուցակիցներ։

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր ելույթում կոչ արեց Վրաստանի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Մեր շատ սիրելի վրացիներ,  լավ իմացեք, որ թուրքի հետ գործ բռնելը դժբախտության ճանապարհ է տանում ամենքիս»,- ասում է։

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ վիրահայ  համայնքը Ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով այս տարի բազմաթիվ միջոցառումներ է իրականցրել:  Դեսպանը նկատեց, որ մեր բարեկամ ու հարևան երկիրը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանության փաստը, սակայն, ըստ նրա,  այսպիսի միջոցառումները դրական արդյունքներ են տալիս։

Back to top button