Հասարակություն

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններն առաջին անգամ տեղի են ունեցել Մեխիկոյում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Ցեղասպանության տարելիցն առաջին անգամ նշվել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում, աշխարհի ամենամեծ քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում:

Մեխիկոյում վերջերս բացված ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ապրիլ 23-ի երեկոյան այստեղ տեղի է ունեցել մոմավառություն, որին մասնակցել են մեքսիկահայ փոքրաթիվ համայնքը, մեքսիկացի մտավորականներ, լրագրողներ, երկրի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիրներ:

Տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915-ը վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկո քաղաքին, այսօր վերածվել է ցեղասպանության զոհերի հուշարձանի: Այստեղ կազմակերպված մոմավառության ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերում այժմ հանդես եկող հայ երաժեշտներից կազմված նվագախմբի կատարմամբ։

Back to top button