Հասարակություն

ՀՀ Նախագահը քաղշին ու առողջապահության նոր նախարարներ է նշանակել, սփյուռքի նախարարը Հրանուշ Հակոբյանն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Հրանուշ Հակոբյանն արդեն չորրորդ անգամ վերանշանակվել է սփյուռքի նախարարի պաշտոնում, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության, իսկ Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը՝ առողջապահության նախարար։

 

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի հրամանով վերանշանակվել էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլայրանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև նախարարների պաշտոնում նշանակվել՝ էկոնոմիկայի՝ Կարեն Ճշմարիտյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

 

Back to top button