Միջազգային
ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը


Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ապրիլի 23-ին կայացած ճեպազրույցին հայտնել է պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Մենք ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից 1915թ. հայերի կրած տառապանքների պատմական հրապարակային ճանաչումը: Գտնում ենք, որ դա դրական նախանշանն է այն բանի, որ, փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչման հնարավորություն կա, ինչը, հուսով ենք, թուրքերի ու հայերի հաշտեցման առաջընթացին կծառայի»,- հայտարարել է Փսակին:
Հարցին ի պատասխան, թե արդյոք չի ցանկանում մեկնաբանել հայտարարության բովանդակությունը, որ անցյալի իրադարձությունների քննարկման համար տարբեր հարթություններ է առաջարկում, Փսակին կրկին նշել է, թե Վաշինգտոնը ողջունում է այդ քայլը: