Քաղաքական

Ամերիկացիների դերը ժամանակին շատ մեծ է եղել հայ ժողովրդի փրկության գործում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները հերթական նիստի ժամանակ շատ ուշագրավ մանրամասներ իմացան ԱՄՆ ոչ վաղ անցյալի մարդասիրական գործունեության մասին. քաղաքային խորհդի անդամ Փոլ Գրիգորյանն իր գործընկերներին ու լսարանին ներկայացրեց Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի պատմությունը, թե ինչպես է այն ստեղծվել 1915-ին` Հայկական և ասորական աջակցության ամերիկյան հանձնախումբ անվամբ, թե ինչպես են հազարից ավելի ամերիկացիներ իբրև կամավորներ մեկնել` օգնելու 20-րդ արի առաջին ցեղասպանությունից փրկվածներին, ինչպես են հարյուր հազարավոր մանուկներ փրկվել որբանոցներում ապաստանելով ու թե ինչպիսի մեծ արձագանք է այն ժամանակ գտել հայերի ցեղասպանությունն ամերիկյան հասարակության մեջ:

«Իբրև ամերիկացի շատ կցանկանայի, որ ԱՄն ճանաչի պատմական իրողությունը, ինչը թելադրված է ամերիկյան արժեհամակարգով: Բայց դա անի ոչ միայն զուտ քաղաքական բանաձև ընդունելով, այլ իր քաղաքացիներին սեփական պատմության մասին իրազեկելով: Ամերիկացիների դերը ժամանակին շատ մեծ  է եղել հայ ժողովրդի փրկության գործում: Մեզնից ամեն մեկը պարտավոր է դրա մասին տեղեկացնել նրանց, ովքեր չգիտեն, ովքեր թուրքական կառավարության ու նրա դաշնակիցների ժխտողականության ազդեցության տակ են: Մարդկանց իրազեկելով է հնարավոր միայն կանխել այդ գազանության կրկնությունն ապագայում»,- ասել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը։

 

 

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատվավոր հյուրերից էր հոլիվուդյան կինոդերասան Ջեքի Քուգանի թոռը: Քուգանն առաջին կինոաստղն է, ով ներգրավվել է բարեգործական ծրագրում. շրջել է Ամերիկայով մեկ, դրամ, սնունդ, հագուստ հավաքել ցեղասպանոթւթյունից փրկված հայ մանուկների համար: Հավաքել է մոտ մեկ միլիոն դոլարի օգնություն:

 

 

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները խոստովանեցին, որ իրենք էլ ամեն տարի, Հայոց ցեղասպանության օրերին, նոր տեղեկություններ են ստանում թե համաշխարհային, թե սեփական պատմության էջերից, որոնք ուսանելի են իրենց համարէ իբրև քաղաքական գործիչներ.

 

-Այսօր գլխավոր մարտահրավերը ցեղասպանության շարունակական ժխտումն է, դժվար է հասկանալ Թուրքիայի պահվածքը, մանավանդ երբ կա Գերմանիայի օրինակը: Ամբողջ աշխարհը, ներառյալ Թուրքիան, չպետք է աչք փակեն անցյալի վրա: Այդ տեսակետից կարևոր են Հոյց ցեղասպանության տարելիցի ամենամյա միջոցառումները, որոնք պետք է շարունակական լինենք, մինչև արդարադատոթւյան իրագործումը,-նշեց  ԼԱ քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քորեզը:

 

 

 

— Սա շատ անձնական թեմա է ինձ համար. իմ հայրը Հոլոքոստի ականատես է, ես մեծացել եմ գիտակցությամբ, որ պետք է հիշել ու խոսել այդ չարիքի մասին, այլապես այն կկրկնվի, ինչպես որ այժմ տեղի է ունենում աշխարհի տարբեր անկյուններում` հայոց ցեղասպանության ապատժելիության լույսի ներքո,- ասաց Լոս Անջելեսի քաղաքային վերահսկիչ Ռոն Գալփերինը:

 

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հատուկ հյուր ուներ` քեսաբցի Հակոբ Մանջիկյանը: Նա առաջիններից մեկն է եղել, ով նախաձեռնել է ՄՆ-ում Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրի կառուցումը Ֆրեզնոյում: Այս տարի նա հրատարակել է Հայոց ցեղասպանության ականատես ընտանիքի հիշողություններ, որի արժեքը դժվար է գերագնահատել` իբրև պատմական իրողությունների փաստագրություն: առաջին օրինակները հեղինակը նվիրեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի գրադարանին: Քեսաբցի Հակոբ հայրիկի աշխարհը պետք է իմանա` ինչ է տեղի ունեցել քրիստոնյա մի ազգի հետ, մեր օրերում նույնանման գործողությւոնները Սիրիայում կասեցնելու համար:

 

 

Քեսաբի թեման առաջիկա օրերին կվերադառնա Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի օրակարգ` առանձին բանաձևի տեսքով:

 

 

 

Back to top button