Միջազգային

ՌԴ- ն ավելացրել է զորակազմը ռուս- ուկրաինական սահմանին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ եթե ռուսաստանցիները շահերը փաստացի ոտնահարվեն, ինչպես օրինակ Հարավային Օսիայում, Մոսկվան կարձագանքի միազգային իրավունքի պահանջներին համապատասխան:

«Ռուսաստանցիների դեմ հարձակումները հարձակում են հենց Ռուսաստանի դեմ»,- ասել է նախարար Լավրովը։ Նա նշել է, որ Մոսկվան երբեք չի հերքել փաստը, որ ռուս- ուկրաինական սահմանին ավելացրել է ռուսական զորակազմը:

Նշենք, որ Ռուսաստանի ռազմական հայեցակարգի համաձայն, ռուսական զինուժը կարող է կիրառվել երկրի սահմաններից դուրս գտնվող ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Back to top button