Հասարակություն

Հայոց ցեղասպանության հարցը միայն անցյալին չի վերաբերում, հայտարարում են թուրք գործիչները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թուրքիայում այսօր հասարակությունը փոփոխվում է՝ շնորհիվ քրդական եւ ազատական իսլամական քաղաքական շարժման, այսօր «Արեւմտահայոց ազգային համագումար»- ը եւ «Արեւմտահայոց ժառանգների միություն»- ը կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասաց Արեւմտահայոց ազգային խորհրդի անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։

Թուրք լրագրող Կանաչների կուսակցության անդամ Ադնան Գենջը արդեն 7- րդ անգամ լինում է Հայասատում: Այս անգամ Հայոց ցեղասապանության 99-րդ տարելիցի նախօրեին եկել Երևան։ «Ռադիոլուրի» հետ զրուցում Ադնան Գենջը ասաց, որ Թուրքիայում ցեղասապանության թեման դեռ շարունակում է մնալ փակ թեմա, իսկ Թուրքիայում ապրող հայերին վերաբերվում են որպես օտարների:

Լրագրողի խոսքով՝ արդեն հինգ տարի է Թուրքայի Թաքսիմ հրապարակում տեղի է ուենում հավաք` ցեղասպանության զոհերի ոգեկոչման համար, բայց այս հինգ տարիները դեռ քիչ են տաբուրները կոտրելու համար։

Թուրք քաղաքական և հասարակական գործիչ Ուֆուք Ուրասը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն անցյալին չի վերաբերում, այն հայ եւ թուրք հասարակությունների ապագայի հարցն էլ է։ «Թուրքիայում կողմնակից ենք, որ երկրում լինի հավասարություն եւ մարդիկ պետք է ապրեն իրենց կրոնական եւ լեզվական համոզմունքներին հավատարիմ, եւ այդ ազատությունները պետք է ամրագրված լինի Սահմանադրությամբ»։

Թուրք հասարակական գործիչը պատմեց, որ Վիլյամ Սարոյանի մասին երբ վավերագրական ֆիլմ ցուցադրվեց Թուրքիայում, այն հսկայական դրական ազդեցություն ունեցավ թուրք հասարակության վրա:

Back to top button