Հասարակություն

Այսօր երեկոյից մինչեւ վաղն օրվա վերջը կդադարեցվի երթեւեկությունը մի քանի փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24- ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում։

Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները։

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն` Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

 

Back to top button