ՏնտեսականՔաղաքական

Կարեն Ճշմարիտյանը վերադառնում է կառավարություն

Հանրապետության նախագահի այսօրվա հրամանագրերով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի, իսկ Կարեն Ճշմարիտյանը՝ Էկոնոմիկայի նախարար։

Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի եւ կապի նախարարությունը գլխավորում է 2012 թվականից։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը վերադառնում է կառավարություն։ Նա 1999-2002թթ. ղեկավարել է ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունները: 

Back to top button