Մշակույթ

Աշխարհը հրաժեշտ է տալիս ամենամոգական իրատեսին՝ Մարկեսին

Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից մասնակցել են Գաբրիել Գարսիա Մարկեսին հրաժեշտի արարողությանը: Մեխիկոյում են հավաքվել աշխարհահռչակ մշակույթի, քաղաքական գործիչներ և  մեծանուն գրողի  բազմահազար երկրպագուները: «Այսօր մենք խորը ցավով հրաժեշտ ենք տալիս բոլոր ժամանակների ամենահայտնի կոլումբիացուն՝ Գաբրիել Գարսիա Մարկեսին»,- իր ելույթում նշել է Կոլումբիայի նախագահը:

Մարկեսի համար երկրորդ հայրենիքը դարձած Մեքսիակայի առաջնորդն էլ նշել է. «Մեր երկրի համար հպարտություն է, որ նա այստեղ է ապրել 5 տասնամյակից ավելի»:

Մոգական ռեալիզմի ժանրի հիմնադիրը , «Հարյուր տարվա մենության» և այլ հայտնի ու շատ սիրված ստեղծագործությունենրի հեղինակը կյանքի օրոք ուներ երկու հայրենիք, նրա աճյունը դիակիզումից հետո հանգրվան կգտնի և Կոլումբիայում, և Մեքսիակայում։

Back to top button