Քաղաքական

ԱՄՆ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված է Հակոբ Չաքրյանը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության 99-րդ, առավել ևս 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանը կոնկրետ գործողությունների ծրագիր ունի՞, թե՞ ոչ: Ապրիլի 24-ին ընդառաջ թեմայի շուրջ այսօր խոսել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշելով, որ հայ քաղաքական վերնախավն ու գործիչները, ինչպես նաև հասարակությունն այսօր ավելի շատ մտահոգ է վարչապետի անձով ու կառավարության կազմի մասին կանխատեսումներով, քան Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին պատրաստվելով: 

Մարտին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովն ընդունեց Հայոց ցեղապանոթյան մասին օրինագիծը ձայների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ, որով կոչ է արվում դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթուղթն այժմ պետք է քննարկվի Սենատի լիագումար նիստում: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ պաշտոնական Վաշինգտոնն այս կերպ պարարտ հող է ստեղծում Ցեղասպանության ճանաչման համար ու զայրացնում վաղեմի ու հեզ դաշնակցին:

Ըստ Չաքրյանի՝ արդեն հասունացել է ժամանակը, որ ոչ թե ԱՄՆ նախագահի ապրիլ 24- ի ամենամյա ուղերձը բովանդակայի առումով բառախաղ պարունակի, այլ կոնկրետ դատապարտող և ճանաչում ամրագրող հայտարարություն լինի, իսկ Սենատի արտաքին հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը` Հայոց մեծ եղեռնի ընդունման և ճանաչման սկիզբն է: «Չի կարելի կասկածի տակ դնել կոնգրեսակնների նախձեռնությունը: Ես լիահույս եմ, որ Սենատը կհաստատի և ԱՄՆ նախագահը կվավերացնի բանաձևը և Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Օբաման կնդունի Ցեղասպանությունը»։

Ի դեպ, Չաքրյանը չի կարծում, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը կունենա Ֆրանսիայի օրենսդիր մարմինի կողմից ընդունված ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ճակատագիրը։ «Սա նշանակալից բանաձև է, որի դրական վերջաբանը անխուսափելի է»,- նկատում է թուրքագետը: Իսկ ինչո՞ւ է ԱՄՆ փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը, և ինչո՞ւ չի կարողանում գոհացնել Անկարան Վաշիգտոնին։ Բանախոսը նկատում է, միջազգային խնդրահարույց հարցերում երկուստեք վարվող քաղաքականությունը կողմերի համար ընդունելի է, իսկ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, ընդունված բանաձևում Թուրքիա անվանումը նշված չէ, այլ Օսմանյան Կայսրություն։ Այդ կերպ ի չիք է դառնում թուրք բարեկամին նեղացնելու և առարկելու տարբերակը:

Ենթադրենք՝ Վաշինգտոնը ընդունեց Հայոց ցեղասպանությունը` առանց փոխահտուցման հարցի բարձրացման, ճանաչման հետևանքները որոնք են: Հակոբ Չաքրյանը նկատում է. «Միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակությունը Թուրքիայի նկատմամբ բարձրանում է, Թուրքիայի հակահայ քարոզչությունն ու քաղաքականությունը դադարում է արդյունավետ լինել։ Սրանք գործնական նշանակություն ունեն: Փոխհատուցման հարցն այս փուլում բարձրացնելը կբերի ճանաչման հարցի դժվարացման։ Պետք է խնդիրը հասունանա, նոր պահանջատեր լինել»։

Հարյուր տարի է անցել, բայց քիչ թվով պետություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակամարտություններում ամեանաբարդ լուծվող հարցերը` հողային խնդիրներն են ու ինքնիշխանություն հաստատելը: Պաղեստինը վառ օրինակ, ասում է Չաքրյանը։

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հասարակությունն ու պետությունը կարծես թե պատրաստ չեն, քանի որ համարժեք քայլեր չեն ձեռնարկվում, քարոզչությունը մեծ գումարներ է պահանջում, իսկ մեր երկրում առանցքային են ներքաղաղաքական հարցերը: «Հայաստանն ի՞նչ է անում,- հարցնում է Չաքրյանն ու պատասխանում՝ որ աներ՝ կիմանայինք» ու նկատում։ որ  գոնե մեկ հարցում պետք է միասնական լինել:

Back to top button