Քաղաքական

Պոլսահայ մտավորականը չի հավատում նախագահ Օբամայի հայտարարությանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին պատրաստվում է շատ ուժեղ ու ազդեցիկ հայտարարություն անել, «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ասել է, որ պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձություններին: «Շատ ուժեղ, ազդեցիկ հայտարարություն է լինելու, որը ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահը իր հայտարարության մեջ, ես նրա փոխարեն չեմ կարող ասել»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիրա Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում անտարբերությամբ ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այս հայտարարությունը։ Քաղաքական հաշվարկներն առաջնահերթ են, համոզված է Հատեճյանը, ով առանձնապես սպասելիքներ չունի Բարաք Օբամայից։ «Լավատես չեմ, թե նման բառ կօգտագործի Օբաման: Քաղաքական արգելքները թույլ չեն տա: Ամեն տարի էլ նման խոստումներ են լինում»։

Ի դեպ՝ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն էր հայտարարություն տարածել, ըստ որի՝ տեղեկացվում էր, որ մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների տարի, որի ընթացքում կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհում, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։

Մոտենում է Մեծ եղեռնի 99-րդ տարելիցը և Ռոբեր Հատեճյանն ավելի շատ սպասելիքներ ունի թուրք մտավորականներից, քան ԱՄՆ վարչակազմից: Տարեցտարի թուրքական թերթերում ավելանում են Հայոց ցեղասպանությունն ընդունող ու դատապարտող հոդվածները, ինչը ավելի ոգևորիչ է պոլսահայ մտավորականի համար: Բացի դա՝ նա այս տարի ևս ակնկալում է, որ թուրք մտավորականները Մեծ Եղեռնի թեմայով ցուցադրություններ կկազմակերպեն ու քննարկումներ կհրավիրեն: «Վերապրածների լուսանկարների ցուցահանդես կկազմակերպվի: «Մարմարա» պանդոկում կբացվի համաժողով` «Հհայ- թուրքական երկխոսություն» թեմայով, սակայն արդեն պարզ է, թե ինչ կխոսվի, այնտեղ թուրքական պետական տեսակետին հավատարիմ մտքեր կհնչեն»,- ասում է։

Առաջիկա օրերին թուրքական մամուլը կողողվի Հայոց ցեսղասպանության մասին հրապարակումներով, որոնց ուշադիր հետևում է պոսահայ մտավորականը։ Ըստ Ռոբեր Հատեճյանի՝ թուրքական մամուլն այս օրերին ողողված է Հայոց ցեղասպանության մասին հոդվածներով: Հեղինակներից շատերն ընդունում ու անգամ դատապարտում են կատարվածը:

 

Back to top button