ԿարևորՔաղաքական

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են միջազգային արդիական խնդիրները

Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ասված է ԱԳՆ այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Ռուսաստանի ԱԳՆ կայքում Նալբանդյան- Լավրով հանդիպման մասին նշված է, որ վերը նշվածից բացի նախարարները քննարկել են նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության նախապատրաստությանը, ինչպես նաեւ ձեւավորվող Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր։

Back to top button