Քաղաքական
Արթուր Բաղդասարյանը մեկնում է Մոսկվա


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21- 23-ը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին: Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը, հայտնում են ԱԱԽ- ից։
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: