Միջազգային

Ադրբեջանցի լրագրողին ձերբակալել են հայերի հետ շփումների համար

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրգադիրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ռուսալեզու «Այնա- Զերկալո» պարբերականի թղթակիցին ադրբեջանական արդարադատությունը մեղադրում է պետական դավաճանության մեջ: Միրգադիրովը, ըստ մեղադրանքի, համագործակցում է հայերի հետ:

Պատճառն այն է, որ լրագրողը այցելել է Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել մեր երկրում: Ինչպես հայտնել է «Զերկալոյի» գլխավոր խմբագիրը, Անկարայում թերթի թղթակցի  նկատմամբ ճնշումներն ու հետապնդումը սկսվել են վերջերս եղբայրական Թուրքիայի վարչապետի Բաքու այցից հետո:

Միրգադիրովը գրում է միջազգային թեմանորվ և Էրդողանի կառավարությանը բազմիցս քննադատության է ենթարկել: Լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովն այժմ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում է։

Կարդացեք նաև
Close
Back to top button