Հասարակություն

2012 թ-ից մինչեւ օրս պետպատվերով բուժում է ստացել 608 սիրիահայ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստնում այս պահին ապրում է 11 հազար սիրիահայ, բայց նրանց թիվը տատանվում է: Մի մասը տարբեր ճանապարահներով գնում են Հալեպ ու Դամասկոս, իսկ Քեսաբի հայտնի դեպքերից հետո ընդամենը մի քանի ընտանիք է տեղափոխվել Հայասատան»,-«Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասում է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը՝ հավելելով, որ այդ ընտանիքներից մեկն է իրենց դիմել աշխատանքի տեղավորման հարցով: Այս պահին հարցը լուծվել է ու ընտանիքն այսօր աշխատանք և կեցության վայր ունի:

Ի դեպ, վերջին շրջանում սիրահայերից շատերից ենք լսում դժգոհություն, որ մայր հայրենիքում իրենց հետ լավ չեն վարվում ու իրենց նկատմամբ ցուցաբերում են խտրական վերաբերմունք, հատկապես առողջապահական հիմնարկներում:

«Ռադիոլուր»-ը փորձեց Առոջապահության նախարությունից պարզել, արդյո՞ք պոլիկլինիկական ծառայությունից սիրահայրեը անվճար սկզբունքով են օգտվում ինչպես ՀՀ քաղաքացինեը, կամ արդյո՞ք վիրահատական միջամտություն կամ բուժզննություն իրականացվում են պետպատվերի շրջանակներում: Առողջապահության նախարարության ծրագրերի և որակի վերահսկման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ սիրիահայերը, ինչպես մեր համաքաղաքացիները անվճար օգտվում են պոլիկլինական ծառայություներից, ու նրանց հետ աշխատանքները համակարգվում են Սփյուռքի նախարության հետ համատեղ: «2012 թ-ից մինչեւ օրս պետպատվերի շրջանակներում 680 սիրիահայ է բուժվել»:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ եթե սիրահայերից ինչ-որ մեկն ունի առոջական խնդիրներ, նա դիմում է Սփյուռքի նախարության համակարգող խորհդին, որից հետո իրենք ստանում են համապատասախան գրություն, ինչի հիման վրա էլ համապատասախան բուժհիմնարկին անվճար ուղեգիր է տրվում:
Ի դեպ, Ֆիրդուսի Զաքարյանը նշեց, որ Հայաստան ժամանած շատ սիրահայեր ցանկանում են վարձակալական հիմունքներով ապրել Երևան քաղաքի կենտրոնում, սակայն նախարությունը կարողանում է տրամադրել 40-50 հազար դրամ, իսկ Երևանի կենտրոնում նրանց գները բավականին բարձր են:

Back to top button