Հասարակություն

Վրացիները շուկայում նախընտրում են Հայաստանից բերված բանջարեղեն գնել

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

 Թեև թբիլիսյան  շուկաները այսօր արդեն չունեն իրենց երբեմնի համբավը, այդուհանդերձ շարունակում են մնալ մի վայր, որտեղ արտացոլվում են  հայկական,  վրացական,  թուրքական ինչպես նաև այլ ազգերի  մշակույթներն ու սովորույթները:  Վերջին տարիներին շատ բան է փոխվել  շուկաներում,  հիմնականում պակասում են իրենք գյուղացիները, ովքեր բերում էին իրենց գյուղի էկոլոգիապես մաքուր բերքն ու բարիքը,  սակայն  վրացական շուկայի կոլորիտը դեռևս պահպանվում է: Վրացական շուկաները մինչև վերջերս համարվում էին  տեսարժանվայրեր:  Տեղացիները զբոսաշրջիկներին նույնիսկ ուղեկցում էին շուկա, որտեղ նրանք կարող էին խոսել մ իքանի լեզուներով,  գնել ինչպես Վրաստանի հեռավոր գյուղերից, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներից բերված մթերքներ:

Այստեղ ամենահամեղ կարտոֆիլը համարվում է Սամցխե-Ջավախքինը: Մի խոսքով, կարելի է ասել Վրաստանի բնակչությանը համեղ կարտոֆիլով ապահովում են հիմնականում հայերը. Ջավախքի բնակչության ավելիքան 90 % հայեր են. «Իհարկե ամենահամեղ կարտոֆիլը Ախալքալաքինն է»,-հաստատում է ազգությամբ վրացի Դավիդը, ով անձամբ  Ախալքալաքի Ազավրեթ գյուղի հայ ընկերոջից է գնում կարտոֆիլն ու հասցնում Թբիլիսիի շուկա:  Նա ասում է, որ ուզում  է  հայերեն էլ սովորել, որովհետև գնորդները տեսնելով կարտոֆիլի վրա գրված  է` «Ախալքալաքից է փորձում ե նիմանալ, արդյոք նա հայ է` դրանով պարզելով, որ կարտոֆիլն իսկապես թուրաքական չէ»:

«Թուրքական կարտոֆիլ այստեղ չեն գնում. չեն սիրում. Թուրքիայում կարտոֆիլն աճեցնում են այլկ երպ` քիմիական հավելումներով»:

Ոչ միայն թուրքական կարտոֆիլով, այլև թուքական մյուս  բանջարեղեններով ու մրգերով վերջին տարիներին  հեղեղված են վրացական շուկաները:  Գնորդներն էլ հիմնականում դժգոհ են այդ ամենից.«Ես փնտրում եմ գյուղացիներին, ովքեր իրենց այգու մթերքն ենվ աճառում այստեղ»:

Մեր մյուս զրուցակիցն էլ, վրացուհի է, ասում է, որ ինքը փնտրում է միայն Հայաստանից  բերած գազար ու կարմիր բազուկ:  Հայկական գյուղատնտեսական մթերքը, որը միքանի տարի առաջ շատ էր, այսօր արդեն դժվար է գտնել:  Դրա համար էլ վաճառողները շատ հաճախ ստում են` օրինակ թուրքական գազարը ներկայացնելով որպես հայկական:

Ահա այսպիսին է այսօրվա վրացական շուկան: «Իհարկե,  ինչ- որ բան պահպանվել է հին կոլորիտային շուկայից, երբ մտնում էիր ու ազգությամբ հայի հետ հայերեն խոսում, ադրբեջանցու հետ ադրբեջաներեն, քննարկում, ծիծաղում, պայմանավորվածություններ ձեռք բերում,  սակայն այն ինչ մնացել է այսօր, դա ես ողբերգություն եմ համարում»: Ասում է Վրաստանի Գյուղատնտեսության ակադեմիայի անդամ Պաատա Կոգուաշվիլին` այս ամենում մեղադրելով նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին:

«Սահակաշվիլին ու նրակողմակիցնրը ոչնչացրեցին վրացական գյուղն ուգյուղատնտեսությունը, սակայն  հիմա նոր իշխանությունը նոր ծրագրով կզարգացնի այն»:

Համոզմունք հայտնեց գյուղատնտեսության մասնագետը, ով  մինչև վերջերս  ամենտարի «սովի տարի»էր կանխատեսում երկրում, սակայն այս տարի արդեն առատ բերք է ակնկալում:

Նա  վերջում հավելեց, որ պետք է տարածաշրջանի երկրները մտածեն միասնական գյուղատնտեսական  շուկայի ստեղծման մասին, որը կկարգավորի այս ոլորտում առկա բոլոր  հարցերը, կզարգացնի գյուղերն ու գյուղատնտեսությունը:

Back to top button