Հասարակություն

Հրանուշ Հակոբյանն իր զատկական սեղանը կզարդարի սիրիահայերի ձեռքի աշխատանքներով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում այսօր բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Տոնավաճառն այցելել է նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ու ինչպես շատ այցելուներ, նախարարի պաշտոնակատարը ևս ձեռնունայն չի վերադարձել տոնավաճառ ցուցահանդեսից:

Ցուցահանդերսին ներկայացված սիրիահայերի պատրաստած ձեռքի աշխատանքները, սիրիական ուտեստներն ու համեմունքները անտարբեր չէին թողնում և ոչ մի անցորդի, այդ թվում Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին, ով շրջելով տաղավարներով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում էր ներկայացված աշխատանքները:

Հրանուշ Հակոբյան համար, ով զատկական սեղանը սիրում է զարդարել իր ձեռքով: Իսկ թե որն է իր ամենասիրած զատկական ուտեստը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը պատասխանեց: «Բնականաբար ձու, որովհետեւ խաղում ենք, ներկում ենք, հետաքրքիր է եւ հաճելի»:

 

Back to top button