Հասարակություն

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Թեղուտ-Երեւան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր: Լոռիում նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր, Տավուշում մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպված սեմինարին, այցելել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն: Թեղուտի լեռնահարստատուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ակտիվ շինարակական աշխատանքները սկսվել են 2007թ նոյեմբերի սկզբին, մինչև 2014-ի դեկտեմբեր, ծրագրված է սկսել արտադրությունը: «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը դեռ բոլոր փակագծերը չի բաել, սակայն, ասել է, որ առաջիկա տարիներին Հայաստանում առաջինն իրենց ընկերությունը կունենա միջազգային էկոլոգիական հավաստագիր, ինչը նշանակում է, որ արվել է ամեն ինչ , որպեսզի բնությանը հասցվող վնասը նվազագույնը լինի:

Մեր երկիրը հարուստ է հանքավայրերով, ուստի և պատահական չէ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակված: Ոլորտը զարգանում է՝ տնտեսությունում աճ ու աշխատատեղեր ապահովելով: Պաշարների մեծությամբ երկրորդը Քաջարանի հանքավայրից հետո Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն է: Թեղուտի լեռնահարստատուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնուm է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ակտիվ շինարակական աշխատանքները սկսվել են 2007թ նոյեմբերի սկզբին , մինչև 2014-ի դեկտեմբեր, ծրագրված է սկսել արտադրությունը: Թեղուտի լեռնահանքային համալիրի հիմնական միավորներն են բացահանքը և լցակույտային տնտեսությունը, լեռնահարստացուցիչ ֆաբրիկան ու պոչանքային տնտեսությունները: Ֆաբրիկայի հիմնական կառուցվածքային միավորներն են խոշոր ջարդման, մանրացման, ֆլոտացման ու խտացման արտադրամասերը: Պոչանքային տնտեսության կազմում են պոչամբարը, ջրահեռացման կառույցները և արտադրական ջրի մատակարարման ու փակ շրջանառության համակարգը՝ պոմպակայանով:

Շուրջ 300 մլն դոլարից ավելի ծախս ու մոտ 1200 աշխատատեղ, կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին պատռմում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյան.«Առաջին փուլում մենք սպասում ենք, որ արտահանվող ապրանքի՝ պղինձ ու մոլիբդենային կոնցենտրատների արժեքը կլինի շուրջ 150-190 մլն դոլարի, տանանումը կախվախծ է պղնձի միջազգային գներից»:

Ռոբերտ Դերձյանը Թեղուտ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է՝ երկրաբանության ու լեռնահանքային հարցերով: Նա տարածաշրջանի լավագույն մասնագետներից մեկն է,հենց նա էլ փոխանցում է Թեղուտի հանքավայրի շահագործման մանրամասները: «Առաջիկա ամիսներին բացահանքը պատրաստ կլինի հանքաքար տալու լեռնահարստատցուցիչ կոմբինատի ֆլոտացիոն ֆաբրկային»,- ասում է մասնագետը.«Առաջին փուլով նախատեսվում է 240 մլն տոննա լեռնային զանգվածի տեղաշարժ, որից 40 տոկոսը՝ 95 մլն տոննան, դա հանքաքար է, 60 տոկոսը՝ դատարկ ապարներ, որ տեղափոխվելու են դատարկ ապարների լցակույտ: Այս պահին արդեն Թեղուտի բացահանքից հանվել և տեղափոխվել է 36 մլն տոննա դատարկ ապարներ, զրո տոննա հանքաքար, քանի որ մենք դեռ չունենք վերամշակման ֆաբրիկա»:

Վալերի Մեջլումյանը դեռ բոլոր փակագծերը չի բացում, սակայն, ասում է՝ առաջիկա տարիներին առաջինը Հայաստանում ընկերությունը կունենա միջազգային էկոլոգիական հավաստագիր, ինչը նշանակում է, որ արվել է ամեն ինչ, որպեսզի բնությանը հասցվող վնասը նվազագույնը լինի: Սա բնապահպանների ու քաղաքացիական ակտիվիստների բողոքներին ի պատասխան: Չպետք է մոռանալ, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը, և թե ինչն է կարևոր մեր երկրի համար, ընդղգծում է Վալլեքս խմբի ընկերությունների նախագահն ու վստահեցնում՝ վերջին տարիներին հանքավայրին շրջակա հայանքների բնակիչների վերաբերմունքը փոխվել է հանքի շահագործման նկատմամբ.«Իրենք էլ են հասկանում, որ իսկապես մեր ցանկությունն է ունենալ հնարավորինս անվտանգ արտադրություն և եթե թույլ է տալիս նրանց մասնագիտությունը, փորձում ենք հարակից գյուղերի բնակիչներին տեղավորել մեզ մոտ աշխատանքի: Դա նաև տնտեսական տեսանկյունից է ձեռնտու»:

Բնապահպանական տեսանկյունից կարևորագույն խնդիրներից է անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումը: Ընկերությունը անտառապատման ծրագիր է մշակել, որով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714հա տարածքում: 149հա անտառ է հատվել, 378,5 հա վերականգնվել է:
Հանքավայրի տարածքում առկա են են նաև մշակույթի ու քաղաքակթրության վաղեմի հետքեր ու հուշարձաններ, դրանց պահպանման ու սերունդներին փոխանցելու համար հատուկ ծրագիր է իրականացվում:

Back to top button