Մշակույթ

Մարկեսն ինձ համար հայ իրականության գրող դարձավ, ասում է Ռուբեն Հովսեփյանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

87 տարեկանում կյանքից հեռացավ Գաբրիել Գարսիա Մարկեսը. Մոգական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչը, ում համարում են մոգական շնորհով օրտված մեծագույն գրող: Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ Մարկեսի երկու վեպերը՝ «Հարյուր տարվա մենությունն» ու «Նահապետի աշունն» առաջին անգամ հայերեն թարգմանվել ու տպագրվել են 70-ական թվականներին՝ կոլումբացի գրողին դարձնելով նաև հայալեզու ընթեցողի սիրելին, ինչպես աշխարհի միլիոնավոր ընթերցողների համար էր:

Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում Մարկեսի մահվան մասին հայտնված լուրերը նրան սովորեցրել էին հումորով և հեգնանքով մեկնաբանել իր «հերթական մահը», բայց մահվան վերջին լուրը գրողն այլևս մեկնաբանել անկարող էր: Գաբոն՝ կոլումբացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կյանքից հեռացավ 87 տարեկանում: Նա Նոբելյան մրցանակի էր արժանացել 82 տարեկանում, բայց հռչակավոր էր դարձել ավելի վաղ տարիքում: Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» ու «Նահապետի աշուն» վեպերն առաջին անգամ հայերեն թարգմանվել ու տպագրվել են 70-ական թվականներին՝ շնորհիվ Ռուբեն Հովսեփյանի, ով հայացնելով Մարկեսին դարձրեց նրան նաև հայալեզու ընթերցողի գրական կուռքը .«Նրա գրականությունը նոր աշխարհ է բացում մեր առաջ և մեծացնում է մեր ճանաչողությունը: Գրողի մեծությունը կայանում է նրանում, որ նա եղածին ավելացնում է, բերում է նորը և Մարկեսը բերեց այդ նորը»:

Քչերը գիտեն, որ Գաբոն կյանքում ընդամենը մեկ անգամ է փորձել հեքիաթ գրել, որը կարդալով Մարկեսի որդիները տարակուսել են.«Դու իսկապես կարծում ես, որ երեխաներն այդքան հիմար են»: 1985 թվականից Մարկեսը դադարեց գրել: «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»առաջին գեղարվեստական գիրքն էր մոտ քսան տարվա լռությունից հետո: 2010 թվականին Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ այն հրատարակվեց նաև հայերեն:

Գրքի վերջում նաև Մարկեսի հարզացրույցներից մեկն է, որտեղ նա խոստովանում է, որ «Հարյուր տարվա մենությունն» իր ամենասիրելի վեպը չէ: «Նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ պատրաստ էի ֆիզիկապես ոչնչացնել այդ վեպը: Դրա ի հայտ գալուց հետո ամեն ինչ ինձ համար բոլորվին այլ տեսք ստացավ, որովհետև փառքը գրեթե միշտ աղավաղում է իրականության զգացումը»,-խոստովանում է գրողը: Այդուհանդերձ նրա բազմաթիվ վեպերից հենց «Հարյուր տարվա մենությունը դարձավ» ոչ միայն նրա փառքի գագթնակետը, այլև միլիոնավոր ընթերցողների սիրելի ստեղծագործությունն ու ամենաշատ ընթերցված գիրքն Աստվածաշնչից հետո: Ռուբեն Հովսեփյանն այս վեպի միջոցով բացահայտեց իր համար, թերևս, կարևորագույնը՝ ակունքում աշխարհի բոլոր ջրերը նույնն են: «Ես հանկարծ բացահայտեցի, որ այն ինչ նա բացահայտել է իր երկրում, իր տարածքում նաև մեզանում է: Մարդիկ ամենուր նույն ցավերն ունեն, նույն սերերը, նույն ապրումները: Ինքը ինձ համար հայ իրականության գրող դարձավ: Իմ ամենամեծ բացահայտումն այն էր, որ ակունքում բոլոր ջրերը նույնն են»:

«Ինձ միշտ անհանգստացրել է մենակությունը և ստեղծագործություններիս հիմնական թեման մենկաությունն է՝ մենակության իշխանության և իշխանության մենակության». Կոլումբացի հանճարը համոզված էր՝ մարդը մեռնում է, երբ սիրտը դադարում է սիրել: երազում էր սիրո հավերժության մասին: Մոգական շնորհով օրտված գրողը դեռ 1967-ին գրված «Հարյուր տարվա մենություն» վեպում ՝ իրականի ու անիրականի բացառիկ համադրությամբ նկարագորւմ էր այն, ինչ կատարվում էր իր հետ կյանքի վերջին օրերին.«Մակոնդոյի բնակիչները, ուտելիքն ու խմելիքը վարակվում են անքնությամբ, հետո մարդիկ կորցնում են հիշողությունը: Հիշելու համար, թե որ առարան ինչպես է կոչվում , անունները գրում ու կպցնում են դրանց վրա…սեղան ,աթոռ, ժամացույց, դուռ…: Անուններ են գրում նաև կենդանիների, թռչունների, բույսերի վրա: Իսկ ամենամեծ հայտարարությունը կախում են քաղաքի կենտրոնական փողոցում…Վերևում Աստված կա»:

Back to top button