Հասարակություն

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Ֆիրդուսի»՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչև տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են և ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու և լուծման տարբերակները քննարկելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց վերջնական լուծում տալու նպատակով հանդիպումը տեղափոխել հաջորդ ամիս:

Back to top button