ԿարևորՔաղաքական

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն. Արման Սաղաթելյան

Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։

Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ ի պատասխան  «Արմենպրես»-ի հարցի, թե ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին՝ հիշեցնելով, որ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ-թուրքական արձանագրությունների մասին, բայց չի անդրադարձել այդ արձանագրությունների ապագային:

«Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց միևնույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»,-ասել է Նախագահի խոսնակը:

Back to top button