ԿարևորՔաղաքական

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելառուս

 Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։ Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։

Back to top button