Սփյուռքի նախարարը ԿԽՄԿ- ին խնդրել է օգնել տեղափոխել քեսաբահայերին


Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին այսօր ներկայացրել է Քեսաբի հայության շուրջ ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ 38 ծեր ու անկարող մարդիկ, որոնք ի վիճակի չեղան փախչելու, պատանդ են վերցվել: Նրանցից 22-ն այս պահին գտնվում են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆ գյուղում:
Նախարար Հակոբյանը նշել է, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ նրանք խնդրում են իրենց տեղափոխելԹուրքիայից, որպեսզի միանան իրենց հարազատներին:
Հրանուշ Հակոբյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին խնդրել է՝օգտագործելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ձեռնարկել միջոցներ՝Վաքըֆում ապաստանած հայերի տեղափոխումը կազմակերպելու համար:
Ս. Էպրեխտը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին իրավիճակին ծանոթացնելու համար և պատրաստակամություն դրսևորել խնդրո առարկայի մասին անմիջապես տեղեկացնել իր ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ խնդրանքն անարձագանք չի մնա։