Քաղաքական

Ոչ իշխանական քառյակը խիստ չի քննադատի Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, ասում է ՍԴՀԿ ատենապետը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քառյակի գործունեությունն ուներ հստակ անձնավորված բնույթ: Խնդիրը լուծված է, հետևաբար «հրաշալի քառյակը» չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, այսօր ասել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ու եզրակացնում, որ ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաև ՀՀԿ-ին։ ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը և մատնանշել բացթողումները, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը լուրջ ընդդիմախոսներ չի ունենալու, ասում է։

Արդյո՞ք քառյակը կշարունակի գործել կամ էլ հնարավոր համարո՞ւմ է, որ քառյակը կդառանա հնգյակ։ Նարեկ Գալստյանը նշեց, որ Հայասատանի քաղաքացինեը չի հետաքրքում քառյակը կդառնա հնգյակ։ թե՝ ոչ։ Նրանք կոնկերտ գործողություններ են սպասում, որպեսզի երկիրը դուրս բերել սոցիալական ծանր իրավիճակից։ Ըստ նրա՝ այս ընթացքում ՀԱԿ-ը ԲՀԿ-ի համար ստանձնեց  քաղաքագիտական ակումբի դեր, այլ ոչ թե առաջ տարավ իր սեփական ծրագրերը։ «Բոլորն էլ գիտեն, որ քառյակում գտնվող ուժերը, բացի «Ժառանգությունից», եղել են իշխանության մեջ, հետևաբար, եթե այդքան մտածում էին ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու մասին, ապա թող այդ ժամանակ քայլեր ձեռնարկեին»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը։

Արդեն անդրադառնալով ՍԴՀԿ գործունեությանը՝ Նարել Գալստյանը նշեց, որ իրենք պայքարելու են սոցիալական անարդարությունների դեմ եւ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա սոցիալական բունտից չենք կարող խուսոփել։ «Նոր  կառավարությունը պետք է փորձի գնալ սոցիալական լարվածությունը մեղմացնելու ճանապարհով, իսկ եթե շարունակվի օլիգարխիայի հաղթարշավը սեփական քաղաքացիների դեմ, մենք սոցիալական պայթյունից խուսափել չենք կարողանա»։

 

Back to top button