ԿարևորՄշակույթ

Մահացել է հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը

Նախօրեին Մեքսիկայում մահացել է հայտնի կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Հիշեցնենք, որ Մարկեսը դուրս էր գրվել հիվանդանոցից մի քանի օր առաջ, որտեղ նա մեկ շաբաթից ավելի բուժման կուրս էր անցել:

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թվականին:1950-1954 թթ. Մարկեսն աշխատում է որպես լրագրող, իսկ 1961 թ. լույս է տեսնում «Գնդապետին ոչ ոք չի գրում» գիրքը, 1966-ին՝ «Չարաբաստիկ ժամը» վեպը։ Համաշխարհային հայտնություն Մարկեսին բերում է «Հարյուր տարվա մենություն» ( 1967) վեպը։ 1972 թ.-ին այս վեպի համար նրան շնորհվում է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակը։

1982 թ.-ին Գաբրիել Գարսիա Մարկեսին շնորհվում է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկները»։ Մարկեսը դառնում է առաջին կոլումբիացին, ով ստացել է այս մրցանակը:

Գրողի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 21-ին:

Back to top button