Միջազգային

Էվերեստում առնվազն վեց մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով

Էվերեստում ապրիլի 18-ին առնվազն վեց  մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, մի քանիսը վիավորվել են: Ինչպես տեղեկացնում Կիոդո գործակալությանը, զոհվածներից երկուսը նեպալցի ուղեկցորդներ են: Վաղ առավոտյան ձնահյուսը ծածկել է այն արահետը, որը տանում է դեպի մոտավորապես 6400 մետր բարձրության վրա գտնվող վրանաճամբար: Փրկարարները ենթադրում են, որ ձյան տակ կարող են լինել եւս մի քանի մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Back to top button