Հասարակություն

Ավագ ուրբաթ. եկեղեցիներում այսօր կկատարվի խաչելության կարգ

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչելության կարգ՝ ի հիշատակ Հիսուսի խաչելության: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը։ Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը:

Ժամը ՝ 17.00-ին կատարվում է թաղման կարգ: Եկեղեցիներում ծաղիկներով զարդարում են Հիսուսի «գերեզմանը»: Բոլոր մարդիկ կարող են ծաղիկներ բերել ու դրանցով զարդարել այն: Ժամերգության ավարտին հանդիսավոր թափորով գերեզմանը պտտեցնում են եկեղեցում կամ եկեղեցու շուրջ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:

 

Back to top button