Միջազգային

Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Ռուսաստանի առաջնորդին արդեն 2 միլիոն հարց է ուղղվել: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կանխատեսմամբ այս անգամ գլխավոր թեմաները կլինեն Ղրիմն ու Ուկրաինան, նաև ավանդական սոցիալական խնդիրները: 2014 թվականին ուղիղ կապը 12-րդ անգամ է իրականացվելու: Ամեն տարի զրույցի տևողությունը երկարում է: 2013-ին սահմանվել է ռեկորդ, նախագահը քաղաքացիների հարցերին պատասխանել է 4 ժամ 48 րոպե: Կրեմլում դժվարացել են կանխատեսել, թե այս անգամ որքան կտևի պետության ղեկավարի զրույցը քաղաքացիների հետ:

Back to top button