Քաղաքական

ՕԵԿ- ի համար կառավարության մաս կազմելը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Օրինաց երկիր» կուսակցության համար նոր կոալիցիոն կառավարության մաս կազմելը խնդրահարույց է եւ ոչ նպատակահարմար, այսօր ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո հայտարարել են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները։ Նրանք նշել են, որ ՕԵԿ- ը հրապարակավ առաջարկել է վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ նկատի ունենալով, որ վերջինս գլխավորել է Ազգային ժողովը, իսկ վերջին վեց տարիներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Բացի դա՝ ՕԵԿ- ը ՀՀԿ- ի համար եղել է հուսալի գործընկեր՝ վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից։

Կառավարության մաս կազմող ՕԵԿ- ական երեք՝ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարները դուրս են եկել կուսակցությունից։ Պատգամավորները խոստանում են, որ բոլոր հարցերի պատասխանները ապրիլի 25- ին կտա կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

ՕԵԿ քաղխորհրդի որոշումը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը 

Back to top button