Միջազգային

Ջեն Փսաքի.Մինչ Ժնևի քառակողմ հանդիպումը ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշում չի ընդունվի

Մինչ Ժնևի քառակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցներ սահմանելու որոշում չի ընդունվի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով պետդեպի մամլո ծառայության պետ Ջեն Փսաքիին: Նրա խոսքերով` Ժնևի բանակցությունները` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ կդառնան ,հաջորդ քայլըե` Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման նպատակահարմարության ուսումնասիրման գործընթացում:

Փսաքին ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոորդինացնում է արտասահմանյան դաշնակիցների և գործընկերների հետ հնարավոր գործողությունները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների ԱԳ նախարարների հետ:

Back to top button