Միջազգային

Պուտինը Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «հակամարտության կտրուկ լարումը ըստ էության երկիրը դրել է քաղաքացիական պատերազմի սահմանագծի վրա»: Երկու երկրների առաջնորդները կարևորել են ապրիլի 17-ին Ժնևում նախատեսված քաղակողմ ձևաչափով` Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ուկրաինա, հանդիպումը: «Հույս է հայտնվել, որ Ժնևի հանդիպման ժամանակ իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելուն նպաստող հստակ ազդակներ կտրվեն », — նշվում է Կրեմլի հաղորդագրությունում:

Back to top button