Միջազգային

Մոսկվան կոչ է արել միջազգային գործընկերներին դատապարտել Կիևի հակասահմանադրական գործողությունները

Մոսկվան կոչ է արել միջազգային գործընկերներին դատապարտել Կիևի հակասահմանադրական գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում: «Ոչ ոք չի կարող անմասն մնալ Ուկրաինայում ողբերգականորեն լարված իրավիճակին: Կոչ ենք անում միջազգային գործընկերներին դատապարտել Ուկրաինայի նոր իշխանությունների  հակասահմանադրական և աղետալի հետևանքներով հղի գործողությունները»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Դաշնայնացման կողմնակիցները ցույցեր են անցկացնում Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում և Դոնեցկի մարզի մի շարք քաղաքներում: Ուկրաինական իշխանությունները հայտարարել են լայնամասշտաբ հատուկ գործողություններ սկսելու մասին, որում ներգրավված է բանակը: Նախօրեին Կրամատորսկում ուկրաինական ուժայինները գրավել են օդանավակայանը և դուրս են մղել դաշնայնացման կողմնակիցներին: Ըստ Ռիա-Նովոստիի տարբեր տվյալներով օդանավակայանի գրավման ժամանակ 4-ից մինչև 11 մարդ է զոհվել: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Ստանիսլավ Ռեչինսկին Կիևում հրավիրված բրիֆինգի ժամանակ հայտարարել է , որ օդանավակայանում զոհեր չեն եղել:

Back to top button