Կարևոր

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս կարճ ժամկետներում, ասել է Ռանկո Կրիվոկապիչը

Ուկրաինայի վերջին իրադարձությունները վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս կարճ ժամկետներում, այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը: Պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը պետք է լարված աշխատեն՝ առաջիկայում որոշակի հաջողություն գրանցելու համար: «Ներկա պահին մենք ԵԱՀԿ նախագահի հետ համատեղ ջանում ենք լուրջ արաջընթաց գրանցել Մինսկի խմբի գործունեության մեջ՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:Մեր նպատակն է հասնել լուրջ արդյունքների», ըստ ԱՊԱ գործակալության ասել է Ռանկո Կրիվոկապիչը:

Պաշտոնյան նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կայուն դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Դա 1996 թվականի Լիսսաբոնի և նորացված Մադրիդյան սկզբունքներն են:

Back to top button