Տնտեսական

Հայաստանյան «ինտերնետ շոփինգ»- ի առանձնահատկությունները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Էլեկտորնային առևտուրն այսօր մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում, անգամ ներկայացվող վիճակագրությունները փաստում են, որ մարդիկ այսօր shopping հասկացությունը տեղափոխել են «ինտերնետ շոփինգ» տիրույթ: Հայաստանն ու հայաստանցիներն անմասն չեն ինտներտային առևտրից, սակայն գործող սահմանափակումներն «առևտրային անսահմանությունից» լիարժեք օգտվելու արգելքներ են ստեղծում: 

Ինտերնետ կամ օնլայն առևտուրն այսօր արդիական է և ունի մի շարք առնձնահատկություններ, ֆիզիկական անձանց համար այն ժամանակի խնայողություն է, ընտրության լայն հնարավորություն է ընձեռում, իսկ իրավաբանական անձանց համար ապրանքաշրջանառության և եկամուտների չափերի ավելացում է ապահովում: Սակայն Հայաստանում ինտերնետ առևտուրը զարգացնելու համար դեռ կան խոչընդոտներ` նախ, որ ինտերնետ առևտուրն այսօր իրականացվում է, բայց չի կարգավորվում օրենսդրորեն, և կան տեխնիկական արգելքներ, որոնք սահմանափակում են առևտրի կազմակերպումը:

Իրավական դաշտի կարգավորման մասին: Ներհայաստանյան օնլայն առևտուրը կարգավորվում է «Աառևտրի և ծառայությունների մասին» օրենքով, սակայն արտաքին ապրանքաշրջանառությունը դեռ կարգավորման մեխանիզմ չունի, այն իրականացվում է մի շարք կից օրենսդրական ակտերով։ Իսկ ինչո՞ւ, քանի որ այն նոր ներմուծվող եզրույթ էր և իրավական դաշտը պատրաստ չէր «էլեկտրոնային առևտուր» կոչվող նորամուծության կարգավորմանը:

Ի դեպ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնակությունների միությունը 3 տարի առաջ բարձրացրել է առկա խնդիրները, ձևավորվել է միջգերատեսչական խումբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ էլեկտրոնային առևտուրը ոչ մի իրավական ակտում չունի բնորոշում, բացթողում կա հարկային, մաքսային օրենսդրությունում՝ կապված արտահանման և ներմուծման սահմանափակումների հետ, այն է` մաքսային օրենսդրությունը նախատեսված է մեծաքանակ արտահանման և ներմուծման համար, իսկ օնլայն առևտուր ծառայության նպատական է այն կազմակերպել և իրականացնել առանց ավելորդ վարչարարության և լրացուցիչ ծախսերի, ապահովելով ոչ մեծ ծավալի առևտրային շրջանառություն: 

ՊԵԿ- ն արդեն իսկ առաջարկել է և իր կայքում տեղադրել օրենքի նախագիծ, որի համաձայն՝ հանվել են գործող` 6 ամսյա սահմանափակումները, մինչև 50 հազար դրամ արժողությամբ ապրանքները չեն մաքսազերծվի, 50-ից մինչև 100 հազար դրամ արժողությամբ ապրանքների համար էլ կգանձվի 2.5 տոկոս մաքսային վճար, իսկ 100-ից ավելի գնային առաջարկ ներկայացնող ապրանքների մաքսազերծումը կհաշվարկվի գործող տոկոսային տարբերակով: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնակությունների միության իրավաբան Արկադի Սահակյանի՝  ոչ պաշտոնապես, բայց շրջանառության մեջ կա նաև մեկ այլ առաջարկ, որը 300 հազար դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման համար մաքսազերծում չի ենթադրում:

Էկոնոմիակայի նախարարության գլխավորությամբ ձևավորված միջգերատեսչական խումբն արդեն իսկ առաջարկել է մի շարք օրենքներում փոփոխություններ, որի կիրառման պարագայում, էլեկտրոնային առևտուրը իրավական կարգավիճակ կստանա: Իրավական խնդրի կարգավորմանը զուգահեռ կան տեխնիկական խնդիրներ, որոնց բացակայությունը արգելքներ է ստեղծում ապրանքի ներկրման կողմը ապահովելուց բացի շեշտը դնել նաև արտահանման վրա:

Արկադի Սահակյանի տեղեկատվության համաձայն՝ բանկային համակարգի արդիականացման և նոր ծառայությունների ներդրման տեսանկյունից այն այսօր նույնպես համապատասխանեցվում է միջազգային վճարահաշվարկային համակարգի պահանջներին և դրանից բխող ծառայությունների ընդլայնանը։ 

Ըստ ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնակությունների միության իրավաբանի՝ Հայասատնում էլեկտրոնային կոմերցիան հեռանկարային է, ու այն ճիշտ կազմակերպելու և համապատասխան իրավական և տեխնիկական կարգավորումներ իրականացնելու պարագայում կունենք տուրիզմի և ՏՏ ոլորտի զարգացում, ինչպես նաև անհատի կողմից բիզնեսի կազմակերպում և եկամուտների ապահովում:

Back to top button