Հասարակություն

Հալեպում մարտական գործողությունների ժամանակ սիրիահայ է զոհվել

Հալեպի Ռամուսեի շրջանում մարտական գործողությունների ժամանակ ապրիլի 16-ին զոհվել է սիրիահայ Գոքո Աշնագլյանը։ Ռադիոլուրին հաղորդել է Մարիա Գաբրիելյանը։ Նահատակի քսանամյակը դեռ չէր լրացել։ Նրա թաղման կարգը կատարվելու է քիչ անց, Հալեպի Սուրբ Երրորդություն Զվարթնոց եկեղեցում։ Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:

Back to top button