Սպորտ

«Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը գոլի հեղինակ

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով«Վոլֆսբուրգ»-ին՝ 2-0 հաշվով հաղթանակ տոնեց եւ դուրս եկավ խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բավարիա»-«Կայզերսլաուտեր» զույգի հաղթողի հետ: «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպման 13 -րդ րոպեին ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց «Բորուսիա»-ին: Իսկ առաջին խաղակեսի ավարտին՝ 43-րդ րոպին, «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց խաղի հաշիվը: Այսպիսով, «Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի եզրափակիչում է:

Back to top button