Հասարակություն

Աշխատանք փնտրողների մեջ քմահաճ են հատկապես տղամարդիկ. մասնագետներ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Պաշտոնական տվյալներով Գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Գործատուները աշխատող են փնտրում, գործազուրկներն՝ աշխատանք: Ավելի, այսպես ասենք, քմահաճ են հատկապես աշխատանք փնտրող երիտասարդները, նրանք հիմնականում չեն համաձայնում ցածր վարձատրվող աշխատանք կատարել, անվճար աշխատելու և փորձ ձեռք բերելու մասին խոսք անգամ չկա,- վստահեցնում են մասնագետները:

Գործազուրկները աշխատանք են փնտրում, գործատուներն էլ՝ աշխատող: Մեր երկրի աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասպանության մասին գիտեն բոլորը՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հասարակ քաղաքացիները: Պաշտոնական տվյալներով Գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Թվերն իջնում են, քաղաքացիները, սակայն, շարունակում են աշխատանք փնտրել: Աշխատաշուկայում պահանջված են ՏՏ ոլորտի մասնագետները, ֆիանսական վերլուծություններ կատարողները, մարկետոլոգները:

Տասը տարվա աշխատանքային փորձն աչքի առաջ ունենալով, ռեկռուտինգի մասնագետ Նաթելլա Շահնազարյանը վստահեցնում է՝ եթե աշխատանք փնտրողը կին է, նա պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք՝ անկախ բարդության աստիճանից, պատկերը փոխվում է, երբ աշխատանք փնտրողը տղամարդ է լինում.«Տղամարդիկ հարցնում են. Հեռու ա, հեշտ ա, հո բարդ չի: Գնացել եմ արտադրամաս, որ տեսնեմ բարդ աշխատանք է, թե չէ, ոչ մի բարդ բան չկար և այդ արտադրամասում միայն կանայք էին աշխատում»:

Ավելի, այսպես ասենք, քմահաճ են հատկապես աշխատանք փնտրող երիտասարդները, նրանք հիմնականում չեն համաձայնում ցածր վարձատրվող աշխատանք կատարել, անվճար աշխատելու և փորձ ձեռք բերելու մասին խոսք անգամ չկա,- ասում են մասնագետները: Մասնագետները հորդորում են աշխատանք փնտրելիս գործատուին ընտանեկան, սոցցանցերում տեղադրելու նպատակով արված լուսանկարներ չուղարկել, ուշադրություն դարձնել էլեկտրոնային հասցեին:

Back to top button