Հասարակություն

Այսօր եզդիների Նոր Տարին է՝ Չարշամա Սըրսալեն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայաստանի Եզդիների ազգային միության նախաձեռնությամբ Անգլիական այգում  եզդիները նշում են իրենց ազգային Նոր տարին` Չարշամա Սըրսալեն:  Առավոտյան այցելություններ գերեզմանատներ, այնուհետև տոնախմբություն յուրաքանչյուրի տանը. այսպես են  եզդիները տոնում իրենց  Նոր Տարին։ Չարշամա Սըրսալե թարգմանաբար նշանակում է տարեսկզբի չորեքշաբթի։ Եզդիական ավանդույթների համաձայն` այսօր տոնվում է աշխարհաստեղծման օրը։

Եզդիների ազգային միության փոխնախագահ Խըդըր Հաջոյանը ներկայացնելով տոնից խորհուրդն ասում է, որ այս օրը Մալաքեթաուս հրեշտակն իջնում է և աշխարհ եւ ամբողջությամբ պատում բնությամբ: Օրվա ավանդական կերակրատեսակների մեջ նաև կարմիր, սպիտակ, դեղին և կանաչ ներկած ձուն է։ Ձուն խորհրդանշում է երկրագունդը։  Կանաչը բնության, կարմիրը` ծաղիկների,  դեղինը` ցորենի և արևի խորհրդանիշն է, իսկ սպիտակը խորհրդանշում է ամեն ինչի սկիզբը։ Ամանորյա սեղաններին արգելված կերակուրներից են կաղամբն ու խոզի միսը, նաեւ կանեփնը։

Նոր Տարին մեծ շուքով են նշում հատկապես  Իրաքի եզդիները, ասում է Խըդըր Հաջոյանը և տեղեկացնում, որ  այնտեղ մեծ շուքով դուրս է  բերվում Մալաքեթաուսի մոտ 7000 տարվա պատմություն ունեցող արձանը։ Հավաքվելով  արձանի շուրջ` եզդիները սրբի համար հանգանակություններ են կատարում:

Back to top button