Միջազգային

Պուտինը Օբամային կոչ է արել օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունը Ուկրաինայում արյունահեղություն թույլ չտալու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ  կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առավերագույն կերպով օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունը Ուկրաինայում բռնություն և արյունահեղություն թույլ չտալու համար, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանյան կողմից ընդգծվել է, որ Դոնեցկում, Լուգանսկում, Սլավյանսկում և Ուկրաինայի հարավ-արևելյան այլ քաղաքներում բողոքի ցույցերը Կիևի իշխանությունների ռուս և ռուսալեզու բնակչության շահերը հաշվի չառնելու անկարողության և չցանկանալու հետևանքն են»,-ասված է հաղորդագրությունում: Զրույցի ընթացքում Օբաման մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսաստանյան միջամտության վերաբերյալ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ նմանատիպ շահարկումները հիմնված են ոչ հավաստի տեղեկությունների վրա: «Ուկրաինական ներկա իշխանությունները պետք է առաջին հերթին մտածեն բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանները նոր սահմանադրության մշակման թափանցիկ գործընթացի մեջ ներգրավվելու մասին, որը կապահովի քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, երկրի դաշնային կառուցվածքը և որևէ բլոկից դուրս կարգավիճակը», — ասել է Ռուսաստանի նախագահը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները պայմանավորվել են շարունակել դիվանագիտական փոխգործակցության ուղիների որոնման ջանքերը Ժնևում ապրիլի 17-ին նախատեսված քառակողմ` Եվրամիություն, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հանդիպման նախաշեմին` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ:

Back to top button