

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երեկ երկոյան Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ կրակահերթեր բացելով կրկին ադրբեջանական կողմը փորձել է ինքնահաստատվել: Մի քանի ժամ շարունակ ադրբեջանական կողմը խախտելով հրադարարի ռեժիմը գնդակոծել է Մովսես, Ներքին Կարմիր Աղբյուր, Չինարի գյուղերը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Ռադիոլուր-ի հետ զրույցում նշել է, որ երեկ երեկոյան 19.00 մինչև 23.00 ադրբեջանցիները կրակրել են գյուղի ուղղությմաբ, մի քանի տանիք է վնասվել, մեկ պատուհան է կոտրվել: Երկու օր առաջ մոտ մեկ ու կես ժամ կրկին ադրբեջանցիները կրակ են բացել Մովսեսի ուղղությամբ: Կրակոցների ակտիվացումը Արարատ Ավալյանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ չի կապել, վերջինս նշել է, որ ձմռանը նույնպես իրենց գյուղի ուղղությամբ շատ հաճախ են կրակոցներ հնչել: Սահմանամերձ Ներքին Կարմիր աբյուր համայնքում նույնպես երեկվա երեկոն խաղաղ չի անցել: Համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել է, որ իրենց գյուղի ուղղությամբ կրկինկարոցներ են սկսվել երեկոյան 19.00-ից մինչև 22.00: Բարեբախտաբար տոժածներ չկան, սակայն, տանիքներ են վնասվել, պատուհաններ են կոտրվել: «Դժվարանում եմ ասել, կարկոցներից վնասված տանիքների կամ պատուհանների տների բնակիչները ինչ հիվանդություններ են ձեռք բերել»,- ասել է Մանվել Կամենդատյանը: Վերջին անգամ, ի դեպ, Ներքին Կարմիր Աղբյուրի ուղղությամբ մոտ 15 օր առաջ են կրակոցներ հնչել,- փոխանցել է համայնքի ղեկավարը: Իսկ մենք հավելենք, չնայած ադրբեջանցիների համառ ջանքերին, սահմանամերձ համայնքների բնակիչները, շարունակում են ապրել, աշխատել ու շենացնել հայրենի գյուղերը: