Միջազգային

ԵՄ-ը Ուկրաինայի և ՌԴ-ի հետ կքննարկի գազային փոխադրումների անվտանգության հարցը

ԵՄ-ն համաձայնել է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ քննարկումներ անցկացնել գազային փոխադրումների անվտանգության հարցի շուրջ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ ԱԳ նախարարների մակարդակով խորհրդի ավարտին ներկայացված հայտարարության մեջ:

«ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները Եվրահանձնաժողովին հանձնարարել են պատրաստել ՌԴ նախագահի՝ եվրոպացի գործընկերներին ուղղված նամակի պատասխանը, որպեսզի համաձայնեցվի ՌԴ-ի և Ուկրաինայի հետ խորհրդակցությունների անցկացումը գազի փոխադրումների անվտանգության հարցի շուրջ», — ասվում է փաստաթղթում: Ավելի վաղ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ գազի դիմաց Ուկրաինայի պարտքը պետք է մարվի, և ԵՄ-ն կարող է էական դեր խաղալ այդ գործում:

Back to top button