ԿարևորՀասարակություն

Դամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ

Դամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը։ ՀՀ ԱԳՆ-ն խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել։

Ինչպես տեղեկացնում է Yerakouyn արևմտահայերեն լուրերի կայքը, վիրավորներից 5-ն ուսուցչուհիներ են, որոնցից մեկը հայ է, իսկ վիրավոր երեխաներից հայ են երեքը։ Զոհվածը 9 տարեկան երեխա է, որը հայ չէ։ Հիշեցնենք, որ վերջերս լարվել էր իրավիճակը նաև Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում։

Ապրիլի 12-ին զինյալ խմբավորումները տասնյակ արկեր էին արձակել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը:

Արձանագրվել են հայ և այլազգի վիրավորներ, զոհեր: Զոհվել էր երկու հայ, վիրավորվել էին 6-ը։

Back to top button