Արցախում այս տարի ակնկալում են 9- 10 տոկոսը տնտեսական աճ


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան
2014 թ Արցախի կառավարությունը նախատեսում է ապահովել 9-10 տոկոս տնտեսական աճ: Նոր աշխատատեղեր, սոցիալական կարևոր ծրագրերի իրականացում, հանքարդյունաբերություն զարգացում, «Ռադիոլուրի» հետ բացառիկ հարցազրուցում առաջիկա նպատակներն ու ծրագրերն է մատնանշում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նպատակին հասնելու համար Արցախի կառավարությունը շատ է կարևորում ներդրումային միջավայրի բարելավումը և սպասում է գործարներին։
Ստեփանակերտցի Վահրամ Մելքումյանի մտքով երբևէ չի անցել թողնել ու գնալ հայրենի երկրից։ Նա արդեն 30 տարուց ի վեր ապրում է Ստեփանակերտում, այստեղ եկել է Գորիս քաղաքից։ Վահրամ Մելքումյանն ասում է, որ առաջին անգամ եկավ Ստեփանակերտ, սիրահարվեց այս քաղաքին ու որոշեց ընտանիքով տեղափոխվել և բնակություն հասատե։ Մինչ Վահրամը մեզ պատմում էր իր կյանքի պատմությունը, զրույցին խառնվում են Ստեփանակերտի հայտնի Պիտաչոկ այգում հավաքված մեծահասակները ու երիտասարդները՝ մեկմեկու հերթ չտալով թվարկում են իրենց քաղաքի ու հանրապետության առավելությունները։
Ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովելու համար բարվոք պայմաններ է խոստանում ապահովել Արցախի կառավարությունը: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ապահովվել 9- 10 տոկոս տնտեսական աճ: Վարչապետ Արա Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ ծրագրերը հավակնոտ չեն, այլ իրատեսական, քանի որ բոլոր գործոններն ու նախադրայալները կան հայտարարված տնտեսական աճը կյանքի կոչելու համար: Իսկ տնտեսական աճ հիմանականում ապահովվելու են հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտները։
Նկատենք ,որ բնակիչնեը մեզ հետ զրուցում նշում էին, որ եթե գյուղացիական նշանակություն ունեցող հողերի զգալի մասը մշակվի, ապա իրենց սոցիալական պայմանները անհամեմատ լավ կլինեն։ Ի դեպ՝ բնակիչների բողոք- պահանջն այն է, որ Ստեփանակերտի խանութներում ապրանքը համեմատած երևանյան խանութների վաճառում են մի քանի անգամ բարձր գներով:
Տնտեսության զարգացմանը նպաստում են ներդրումները: Վարչապետի Արա Հարությունյանի խոսքով՝ Արցախում ամեն հնարավոր պայմաններն ապահովում են ներդրողների համար։ Նկատենք, որ վերջին հինգ տարվա կտրվածքով Արցախի բնակչության թիվը շատացել է, մինչև այս տարավ վերջ, վարչապետի խոսքով, բնակլաչության թիվը կհասնի 150 հազարի։