Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի քառակողմ հանդիպումը կարող է տապալվել


Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի քառակողմ հանդիպումը ապրիլի 17-ին կարող է տեղի չունենալ, եթե Կիևը ուժ կիրառի երկրի արևելքում, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Ինչ եք կարծում, վաղը ուկրաինական զինված ուժերը կսկսեն իրենց մարտական գործողությունները, իսկ մենք թղթե՞ր պետք է ստորոգրենք այդ հանդիպման համար: Իհարկե նման հանդիպումը կարող է տապարվել, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողություններ ծավալվեն»,- հայտարարել է Չուրկինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով այս գիշեր հրավիրված արտահերթ նիստում: Վիտալի Չուրկինը Արևմուտքին կոչ է արել Ուկրաինայի հարավ-արելքում տեղի ունեցող իրադարձությունների մեջ չփնտրել «Մոսկվայի մատը» և պատմություններ չտարածել Ուկրաինայի հետ սահմաններին ռուս զինվորականների կենտրոնացման մասին:
«Ոմանք, այդ թվում՝ այս սրահում, համառորեն չցանկանալով տեսնել Ուկրաինայում տեղի ունեցողի իրական պատճառները՝ մշտապես հարավ-արևելքի իրադարձություններում փնտրում են Մոսկվայի մատը: Բավական է դա անել»,- հայտարարել է Չուրկինը:
Ավելի վաղ Ուկրաինայի գործող նախագան Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված կսկսվեն լայնամասշտաբ հատուկ գործողություններ, որում ներգրավված կլինեն Ուկրաինայի զինված ուժերը: Այսօր առավոտյան ավարտվում է վերջնագրի ժամկետը, որը ներկայացրել են Կիևի իշխանությունները Ուկրաինայի հարավ –արևելքում բողոքի ելած երկրի դաշնայնացման կողմնակիցներին: Տեղական ժամանակով ժամը 9-ին վերջնագրի պահանջի համաձայն նրանք պետք է լքեն տարածաշրջանի քաղաքներում գրավված վարչական շենքերը: Նշենք, որ Ուկրաինայի արևելքում չափազանց լարված է իրադրությունը: Ռուսաստանի դրոշի ներքո շարունակվում են բողոքի ցույցերը Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, որոնց մասնակիցները կողմնակից են Ուկրաինայի դաշնայնացմանը և պահանջում են հանրաքվե անցկացնել: