ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. Զուգահեռներ չկան ԼՂ- ի եւ Ղրիմի միջեւ

Պետք չէ զուգահեռներ անցկացնել Ղրիմի իրադարձությունների եւ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան։

«Ես ուղղակի զուգահեռներ չեէին անցկացնի Ղրիմի իրադարձությունների եւ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի միջեւ։ Լեռնային Ղարաբաղի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այնտեղ կան համանախագահներ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ- ի, որոնք ձգտում են աջակցել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ երկխոսությանը։ Վերջերս ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների  միջեւ, իսկ դրանից առաջ տեղի էր ունեցել այդ երկրների առաջնորդների հանդիպումը»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Back to top button